«Ռեալը» պահպանում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ հետաքրքրվածությունը:
«Արքայական» ակումբը «Քաղաքայինների» հարձակվողին ցանկանում է թիմ հրավիրել 2024 թվականին, հայտնում է AS-ը:
Ֆլորենտինո Պերեսը կփորձի նորվեգացուն համոզել, որ Մադրիդը 22-ամյա ֆուտբոլիստի համար ամենաիդեալական վայրն է Չեմպիոնների լիգան հաղթելու ու «Ոսկե գնդակը» նվաճելու համար:
Իսպանիայի չեմպիոնները մտադիր են ակտիվացնել Էրլինգի պայմանագրում առկա հրաժարագինը, որը կազմում է 180-200 միլիոն եվրո: