Սերբ հարձակվող Լուկա Յովիչը խոսել է «Ռեալում» անցկացրած ժամանակաշրջանի մասին:
«Հիանալի էր ու լավ փորձ ինձ համար: Աշխարհի լավագույն ակումբի մասնիկը լինելը մեծ պատիվ է, բայց ես համարում եմ, որ չափից դուրս վաղ տեղափոխվի «Ռեալ»:
Իսկ հետո Կարիմ Բենզեման բացվեց ու նվաճեց «Ոսկե գնդակը»: Բացի այդ, իմ բախտը չբերեց. սկզբում կորոնավիրուսի համավարակն էր, իսկ հետո՝ վնասվածքները:
Բայց ինձ համար «Ռեալում» խաղալը մեծ փորձ էր»,- «Ֆիորենտինայի» հարձակվողի խոսքը մեջբերում է ATV-ն:
Յովիչը «Ռեալում» հանդես է եկել 2019-ից 2022 թվականներին և 51 խաղում խփել 3 գոլ:Նախորդ ամառ նա անվճար համալրեց «Ֆիորենտինայի» շարքերը: