Մադրիդի «Ռեալն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը։
«Արքայական» ակումբի գլխավոր նպատակը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին թիմ հրավիրելն է։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը կդիտարկի այլ ֆուտբոլիստների թեկնածություններ, եթե չկարողանա թիմ հրավիրել այս ֆուտբոլիստներին։
Բացի այդ, «Ռեալը» ցանկանում է վաճառել իր մի քանի ֆուտբոլիստի տրանսֆեր, որ կարողանա տրանսֆերների համար միջոցներ հավաքել։