Կարիմ Բենզեման դուրս է մնացել «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև կայանալիք հանդիպման հայտացուցակից, հայտնում է Diario AS-ը։
«Սերուցքայինները» չեն ցանկանում ռիսկի ենթարկել ֆրանսիացուն, քանի դեռ նա լավագույն մարզավիճակում չէ։ Բենզեման վերջին ֆուտբոլիստներից էր, որը «Ռեալին» միացավ ԱՄՆ-ում կայանալիք մինչմրցաշրջանային հավաքին։
Ակումբը ֆուտբոլիստին հավելյալ ժամանակ է տվել վերականգնվելու համար։ Էլ Կլասիկոն կկայանա հուլիսի 24-ին՝ Լաս Վեգասում։