Կուրտուա. «Ես սխալվեցի, բայց մեծագույն ակումբները գիտեն, թե ինչպես ուղղել դա և «Ռեալ Մադրիդը» կարողացավ:
Առհասարակ, թվում է, որ մեր թիմի անվանումը վախեցնում է մրցակիցներին: Արդյունքում սխալվեց նաև մրցակցի դարպասապահը և մենք փայլուն քամբեք իրականացրինք:
Շատ ուրախ եմ Վինիսիուսի համար: Նա արժանի էր այդպիսի հանդիպման՝ հաշվի առնելով վերջին ժամանակներս տեղի ունեցածը:
Երբ մենք երկրորդ խաղակեսում խաղադաշտ էինք մտնում Բենզեման ինձ ասաց, որ մենք կխփենք ևս 2-3 գոլ, բայց ես ընդամենը պատասխանեցի՝ այո այո:
Այն փաստը, որ «Էնֆլիդի» երկրպագուները ծափահարում էին Մոդրիչին ու Բենզեմային՝ ապացուցում է, որ մարդիկ ունակ են գնահատել ֆուտբոլիստներին»: