Լուրեր

Ասենսիոն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում
24.09.2022
3097 0

Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»:

Թուրինյան ակումբը հետևում է «Ռեալի» կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է Mundo Deportivo-ն:

26-ամյա իսպանացու պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և մադրիդցիները չեն ցանկանում երկարաձգել այն:

«Յուվեն» դիտարկում է նրան հաջորդ ամառ անվճար թիմ հրավիրելու հավանականությունը: Իսպանացու ծառայություններով նաև «Միլանն» է հետաքրքրված:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մարկոն 2 խաղի է մասնակցել: