Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչն ամռանը կարող է լքել «Արքայական ակումբը»։ 24-ամյա սերբ հարձակվողը հետաքրքրել է «Մոնակոյին»՝ հաղորդում է AS-ը։
Յովիչը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»՝ 2019 թվականին։
Անցյալ մրցաշրջանում սերբ հարձակվողը մասնակցել է Պրիմերայի 13 խաղի՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը 16 մլն եվրո է գնահատվում։