Լուրեր

Աղբյուր. Զիդանը շուտով կգլխավորի ՊՍԺ-ն
10.06.2022
2621 0

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կգլխավորի ՊՍԺ-ն՝ հաղորդում է Onze Mondial-ը։

Ըստ աղբյուրի՝ 49-ամյա ֆրանսիացին Մաուրիսիո Պոչետինոյի հեռացվելուց հետո կնշանակվի փարզյան ակումբի գլխավոր մարզիչ, որի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։

Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 և 2019-ից 2021 թվականներին։ Նրա ղեկավարությամբ մադրիդյան ակումբը 11 տիտղոս է նվաճել՝ այդ թվում ՉԼ-ում երեք անընդմեջ չեմպիոնությունը։


Ամենակարդացված