Սլովենիայի հավաքականի և «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը չի մասնակցել Ազգերի լիգայի՝ «Կոսովոյի» դեմ խաղին (2:1):
Ինչպես հաղորդում է AS-ը, Օբլակը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ: Հավաքականի բժիշկները հետևում են դարպասապահին:
Նշվում է, որ եթե վերականգնման պրոցեսը երկար տևի, սլովենացին կարող է բաց թողնել Լա լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպմանը:
Fanat, Realmadrid.am