Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ամռանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հաղորդում է La Cuatro-ն։
34-ամյա իսպանացին դեռ չի երկարաձգել պայմանագիրը մադրիդցիների հետ։ «Ծեր սինյորան» ցանկանում է մրցակցել ՊՍԺ-ի հետ, որը մադրիդյան ակումբի ավագի տրանսֆերի գլխավոր հավակնորդն է։
Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է 8 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։