ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ֆրանսուա Լետեկսյեն, եզրերում նրան կօգնեն Սիրիլ Մունյեն և Մեհդի Ռահմունին։
4–րդ պաշտոնյան Պիեռ Գալուստեն է, VAR–ում կաշխատի Ժերոմ Բրիսարտը, իսկ նրա օգնականը Վիլի Դելայոդն է։