• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» ներկայացուցիչները հետևել են «Պալմեյրասի» 16-ամյա ֆուտբոլիստի խաղին

Լուրեր

«Ռեալի» ներկայացուցիչները հետևել են «Պալմեյրասի» 16-ամյա ֆուտբոլիստի խաղին
07.10.2022
4998 0

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները նախօրեին եղել են Սան Պաուլոյում, որտեղ հետևել են՝ ինչպես է «Պալմեյրասի» կազմում նորամուտը նշում 16-ամյա Էնդրիկը՝ հաղորդում է 90min-ը:

«Պալմեյրասը» 4-0 հաշվով հաղթել է «Կորիտիբային»: Էնդրիկը փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին, գոլով կամ գոլային փոխանցումով աչքի չի ընկել:

1,73մ հասակով բրազիլացի կենտրոնական հարձակվողը Բրազիլիայի Մ17 հավաքականի անդամ է: Հավաքականում նորամուտը նշել է այս տարվա ապրիլին, անցկացրած 4 խաղում խփել է 5 գոլ:

Ակումբային մակարդակում Էնդրիկը խաղացել է «Պալմեյրասի» Մ17 և Մ20 թիմերում, ամռանը միացել է հիմնական թիմին:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 15 միլիոն եվրո:

Fenomeno, Realmadrid.am