Սադիո Մանեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո հայտարարեց, որ ամռանը կլքի «Լիվերպուլը»։
«Բավարիան» ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդն է, սակայն նրանով նաև «Ռեալն» ու ՊՍԺ-ն են հետաքրքրված։
Sport Bild-ը հայտնում է, որ «Բավարիան» Մանեի դիմաց 35 մլն եվրո է առաջարկում, 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 20 մլն եվրո աշխատավարձով։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն կարող է ավելին վճարել և այս հարցում «Բավարիայի» գլխավոր մրցակիցն է։ «Ռեալը» նույնպես հետևում է իրավիճակին և կարող է ամեն պահի խառնվել։