Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է լքել ակումբը։
Իսպանացու պայմանագրի ժամկետը լրանում է ամռանն ու նա դեռ համաձայնության չի հասել մադրիդցիների հետ։ Նրանով հետաքրքրվողների ցանկը ավելացել է ևս մեկ ակումբով՝ ՊՍԺ-ով։ Նրանով նաև «Բավարիան» է հետաքրքված։
Վասկեսը, հավանական է, կհեռանա «Ռեալից»։ Ակումբը չի փոխում իր դիրքորոշումը. եռամյա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրոյից փոքր-ինչ շատ աշխատավարձով։ Դա 10 տոկոսով քիչ է, քան նախորդ համաձայնությունը։ Ֆուտբոլիստը ցանկանում է ավելին։