Լուրեր

Կամավինգա. «Հուսով եմ՝ Չուամենին կտեղափոխվի «Ռեալ»
01.06.2022
2369 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հույս է հայտնել, որ «Մոնակոյի» ֆուտբոլիստ Օրելյեն Չուամենին կտեղափոխվի «արքայական» ակումբ։

«Հույս ունեմ, որ Չուամենին կտեղափոխվի «Ռեալ»։ Ես այդ թեմայով արդեն խոսել եմ նրա հետ։ Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»,- Կամավինգայի խոսքն է հաղորդում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։