Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Ռեալի» 26-ամյա կիսապաշտպանի՝ անգլիական ակումբ տեղափոխությունը Ժորժե Մենդեշն է կազմակերպում՝ հաղորդում է Sport Witness-ը։
Պորտուգալացին կիսապաշտպանի ներկայացուցիչն է դարձել ապրիլ ամսից։
«Ռեալի» հետ Ասենսիոյի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Ակումբը նրան առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն առանց աշխատավարձի բարձրացման։