RMC Sport. ՊՍԺ-ն չի թույլատրել Մբապեին, Նեյմարին և Վերատիին՝ մասնակցելու մեդիա օրվան:
Փարիզյան ակումբի մյուս ֆուտբոլիստները մասնակցել են պաշտոնական ֆոտոսեսիային՝ Լիգա 1-ի խաղերին գրանցվելու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն չի ցանկանում նոր պայմանագիր կնքել, Նեյմարը նպատակադրվել է վերադառնալ «Բարսելոնա», իսկ Վերատիի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը: