«Ռեալի» ղեկավարությունը սկսում է կասկածել Ասենսիոյի խաղի կայունության վրա, տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդյան ակումբը պատրաստ է դիտարկել իսպանացու վաճառքի տարբերակները գալիք ամռանը:
Վերջնական որոշումը կայացվելու է՝ հաշվի առնելով 24-ամյա ֆուտբոլիստի՝ մրցաշրջանի մնացած հատվածում ցուցադրած խաղը:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն անցկացրել է 6 հանդիպում, սակայն գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:
Fanat, Realmadrid.am