Մյունխենի «Բավարիան» պատրաստ է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Գերմանական ակումբը պատրաստ է 29–ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկներ լսել։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին»,«Արսենալը», «Լիվերպուլը» և «Բարսելոնան»։
Որոշ գրանդ ակումբներ նույնպես կապ են հաստատել Կիմիխի հետ, սակայն նա չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», ՊՍԺ և «Չելսի»։
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 31 հանդիպման, դարձել 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 75 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։