Լուրեր

«Ռեալը» նոր տրանսֆերային թիրախ ունի
13.11.2020
2098 0

«Ռեալը» սկսել է հետաքրքրվել «Զալցբուրգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաիի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է AS-ը, «սերուցքայինները» մտադիր են հունգարացու հետ պայմանագիր կնքել գալիք ամռանն ու պատրաստ են գործարքի կայացման համար վճարել 25 մլն եվրո:

Նշվում է, որ Սոբոսլային դիտարկվում է որպես Իսկոյին փոխարինող:

Ավստրիայի առաջնության 2020/21 մրցաշրջանում երիտասարդ խաղացողն անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված