Ժերար Պիկեն խոսել է Սուպերլիգայի մասին։
«Ըստ իս, այս հարցը շատ քաղաքական է Իսպանիայում։ Մամուլը տարբեր մարդիկ են ղեկավարում, որոնք աջակցում են Սուպերլիգայի գաղափարին։
Ամեն բան այնպես չէ, ինչպես Մեծ Բրիտանիայում, որտեղ, ինչպես հասկանում եմ, դեմ են Սուպերլիգային։
Կարծում եմ, որ դա ոչ մի բանի չի հանգեցնի։ Նման գաղափարները կործանում են ֆուտբոլը, քանի որ միայն թոփ ակումբներն են շահում։ Բայց «Սևիլիայի» ու «Վալենսիայի» պես ակումբները կկործանվեն։
5 կամ 10 տարի անց նրանք կիրականացնեն իրենց գաղափարները։ Հասկանում եմ՝ ինչու են թոփ ակումբները նման քայլի գնում։ Սեփականատերերը ցանկանում են, որ իրենց ակումբներն ավելի արժեքավոր լինեն։ Չեմ կարծում, թե «Ռեալն» ու «Բարսելոնան» ճիշտ են վարվում։
Այո, նման կարծիք հայտնելով ես դեմ եմ գնում իմ ակումբին, բայց լիովին հասկանում եմ «Բարսելոնայի», «Ռեալի» ու «Յուվենտուսի» դիրքորոշումը, որոնք առաջվա պես կողմ են այս գաղափարին։ Բայց երկրպագուի աչքերով՝ սա լավագույն տարբերակը չէ»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպանը։