ՈՒԵՖԱ-ն որոշել է՝ ով է սպասարկելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։
«Ռեալի» ու «Լիվերպուլի» միջև կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը։
Այս մրցաշրջանում 39-ամյա մրցավարն սպասարկել է այս մրցաշարի 7 հանդիպում՝ այդ թվում ՉԼ-ի քառորդ եզրափակիչի շրջանակում «Չելսիի» ու «Ռեալի» միջև կայացած խաղը։
Չեմպիոնների լիգան կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։