19-ամյա Արդա Գյուլերը «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ՝ «Ֆեներբախչեից» և անմիջապես վնասվածք ստացել։
Աշնանը թուրք ֆուտբոլիստը ևս մեկ վնասվածք էր ստացել և «Արքայական ակումբում» նորամուտը նշեց միայն հունվարի 6–ին, իսկ մարտի 10–ին անդրանիկ գոլը հեղինակեց մադրիդցիների կազմում։
Վերջերս հրապարակված լուսանկարում երևում է, թե այս ամիսների ընթացքում որքան լավ ֆիզիկական մարզավիճակ է նա ձեռք բերել։