«Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենն աջակցել է «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսին, որն ավելի վաղ դժգոհել էր խաղերի ու մրցաշարերի հագեցվածությունից։
«Մարդիկ հարցնում են, թե որտեղից այդքան վնասվածքներ։ Ամեն ինչ պարզ է. խաղերի մեծ քանակություն, վերականգնվելու ժամկետների բացակայություն։
Կրոսը ճիշտ է։ Բազմաթիվ մարզիչներ նույնպես խոսել են այդ մասին, բայց ոչ ոք չի ցանկանում լսել»,- ասել է նա։