Էդեն Ազարն արդեն հասցրել է մարզվել ընդհանուր խմբում ու կարող է խաղադաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում:
Այս մասին հայտարարել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Հիշեցնենք, որ բելգիացի հարձակողական ոճի կիսապաշտպանը Մադրիդ է տեղափոխվել 2019 թվականի ամռանն ու այս ընթացքում անցկացրել ընդամենը 22 հանդիպում (1 գոլ):
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը խաղադաշտ դուրս չի եկել:
«Բորուսիա Մ.» - «Ռեալ» խաղը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am