Եվրոլիգայում «Ռեալի» ու «Պարտիզանի» միջև քառորդ եզրափակիչի երկրորդ խաղն ավարտվել է բասկետբոլիստների ծեծկռտուքով:
Հանդիպման ավարտից 1 րոպե 40 վայրկյան առաջ «Ռեալի» ավագ Սերխիո Լյուլը խախտել է կանոնները Կևին Պանտերայի նկատմամբ: Արդյունքում, սկսվել է ծեծկռտուք, որին մասնակցեն են երկու թիմերի գրեթե բոլոր բասկետբոլիստները:
Սոցիալական ցանցերում գրում են, որ «Ռեալի» լեգենդ Ռաուլը գտնվել է առաջին շարքերում և նետվել է բաժանելու մարզիկներին:
Խաղին ներկա են գտնվել նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, Վինիսիուս Ժունիորն ու Ֆեդե Վալվերդեն:
«Ռեալի» բասկետբոլիստներ Դեկը, Մուսան, Հեզոնյան, Յաբուսելեն, Ռոդրիգեսը, Հանգան, Աբալդեն, Ֆերնանդեսը, Ռենդոլֆն ու Ուիլյամս-Գոսը որակարզկվել են: Նրանց են միացել «Պարտիզանի» 11 բասկետբոլիստներ:
Հիշեցնենք, որ «Պարտիզանը» 95-80 հաշվով հաղթանակ է տարել և շարքի հաղթանակների թիվը հասցրել 2-0-ի: Հաջորդ փուլի ուղեգրի համար պահանջվում է 3 հաղթանակ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ