Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի ՉԼ-ի խմբային փուլում կայանալիք «Ինտերի» դեմ խաղը։ Նա նաև Իսպանիայի առաջնության հերթական տուրում կայանալիք «Ատլետիկոյի» դեմ խաղը բաց կթողնի։
Բենզեման «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղի 15-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Սպասվում է, որ վնասվածքից վերականգնվելու համար կպահանջվի մեկ շաբաթ։
Ֆրանսիացին ներկա պահին գլխավորում է Լա լիգայի լավագույն ռմբարկուների ցանկը՝ 15 խաղում դառնալով 12 գոլի հեղինակ։ Չեմպիոնների լիգայում Բենզեման 5 խաղում 5 գոլ է խփել։