Լուրեր

«Էվերտոնը» հետաքրքրված է Իսկոյի ծառայություններով
04.10.2021
1598 0

«Էվերտոնը» հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն անձամբ է նրանով հետաքրքրված։ «Էվերտոնը» նրան դիտարկում է որպես «Ալ Ռայան» տեղափոխված Խամես Ռոդրիգեսին հավանական փոխարինող։

Իսկոն «Ռեալի» հետ մինչև 2022 թվականը գործող պայմանագիր ունի։ «Սերուցքայինները» պատրաստ են ձմռանը բաց թողնել ֆուտբոլիստին, քանի որ ցանկանում է տրանսֆերային իրավունքներից գումար վաստակել։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է «Ռեալի» 6 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։


Ամենակարդացված