«Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա աջ պաշտպան Դիոգո Դալոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» կարող է ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստին առաջիկա ամռանը։ Դալոյի խաղին հետևում է նաև «Ռեալը»։ Նշվում է, որ և՛ «Բավարիայի», և՛ «Ռեալի» ներկայացուցիչները բարձր են գնահատում Դալոյի կայունությունը և տարբեր խաղային ոճերին հարմարվելու ունակությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Դալոն մասնակցել է բոլոր մրցաշարերում 43 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028թ․ ամառը։ Transfermarkt–ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 մլն եվրո։