«Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Պրիմերայում կամ Պրեմիեր լիգայում։
21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» են հետաքրքրված՝ սոցցանցերի իր էջում հայտնել է լրագրող Սեզար Լուիս Մերլոն։
Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ ուշիուշով հետևում են արգենտինացու խաղին։ Նշվում է, որ «սերուցքայինները» և «կարմիր սատանաներն» արդեն բանակցություններ են վարել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով՝ չնայած պաշտոնական առաջարկ դեռ չի եղել։
Կիսապաշտպանի հրաժարագինը 20 մլն եվրո է կազմում, բայց արգենտինական տրանսֆերային պատուհանի փակումից 10 օր առաջ այն 25 մլն եվրո կկազմի։
Ֆերնանդեսի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ Transfermarkt-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը 6.5 մլն եվրո է կազմում։