«Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղին նվիրված նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Կառլո Անչելոտին խոսել է «Ոսկե գնդակի» մասին։
«Վինիսիուսն այնպիսի որակներ ունի, որ կարող է մի օր նվաճել «Ոսկե գնդակը»։ Մեր թիմում Մոդրիչն է հաղթել և ես կարծում եմ, որ Բենզեման ու Կուրտուան հաղթանակի հասնելու շանսեր ունեն»,- ասել է Անչելոտին։