Լուրեր

Ռոնալդոն ևս մեկ ակումբի սեփականատեր է դարձել
15.04.2022
5216 0

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող, Աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն գնել է բրազիլական «Կրուզեյրո» ակումբի 90 տոկոս բաժնեմասը՝ հաղորդում է ակումբի կայքը։

Նա նաև իսպանական «Վալյադոլիդի» սեփականատերն է։ 1993 թվականին Ռոնալդոն տեղափոխվել էր իր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ «Կրուզեյրոն»։ Տրանսֆերի արժեքը 50 հազար ԱՄՆ դոլար էր կազմել։

Այս ակումբում նա հանդես է եկել 1993 թվականի հուլիսից մինչև 1994 թվականի օգոստոսն ու դարձել 57 գոլի հեղինակ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն, ինչը գրավել էր լուրջ եվրոպական ակումբների ուշադրությունը։

Նման մեկնարկից հետո Ռոնալդոն 1994 թվականին տեղափոխվել էր հոլանդական ՊՍՎ, որտեղից էր սկսվել էր նրա եվրոպական կարիերան։