Լուրեր

Յովիչը «Ռեալից» հեռանալու տարբերակներ է դիտարկում
08.11.2020
1762 0
Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը կարող է լքել ակումբը, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով, ֆուտբոլիսը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ։ Յովիչն ու իր գործակալն արդեն նոր ակումբի փնտրտուքներով են զբաղված։

Ամեն դեպքում, ձմռանը «Ռեալից» հեռանալը դժվար կլինի։ Մադրիդյան ակումբը հազվադեպ է ձմռանը տրանսֆերային գործարքներ իրականացնում, իսկ կորոնավիրուսի համավարակը միայն բարդացրել է այդ գործընթացը։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում սերբ հարձակվողը «Ռեալի» կազմում մասնակցել է 3 հանդիպման, սակայն արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։