Լուրեր

Ֆատին վնասվածք է ստացել
08.11.2020
2303 0

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ վինգեր Անսու Ֆատին վնասվածք է ստացել Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղում:

18-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ մենիսկի պատռվածք:  

Պաշտոնապես չի նշվում, թե որքան է բաց թողնելու երիտասարդ իսպանացին, սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման վնասվածքի դեպքում վերականգնողական պրոցեսը տևում է 1 ամսից ավելի:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆատին անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 5:2 հաշվով հաղթել էր «Բետիսին»:

Fanat, Realmadrid.am