Լուրեր

Խոսելու. 36-ամյակը և «Դեսիմոկինտայի» հերոսը
27.03.2026
85 0

Այսօր՝ մարտի 27–ին լրացավ «Ռեալի» նախկին հարձակվող և 15-րդ գավաթի («Դեսիմոկինտա») գլխավոր հերոսներից մեկի՝ Խոսելուի 36-ամյակը:

Հենց Խոսելուն էր, որ գլխիվայր շրջեց «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչ դիմակայությունը. նա խաղի վերջնամասում երկու գոլ խփեց գերմանական ակումբի դարպասը «Բեռնաբեուում» և Մադրիդի «Ռեալին» ուղարկեց Լոնդոն՝ «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ:

Խոսելուն «Մադրիդի» կազմում անցկացրել է 51 խաղի, խփել 19 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում և նվաճել 3 տիտղոս: