«Ռեալի» մամուլի ծառայությունը հաստատում է, որ Էդեր Միլիտաոյի COVID-19-ի թեսթը դրական արդյունք է տվել:
Ակումբից հայտնում են, որ բրազիլացու հետ շփում ունեցած ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ազդրի վնասվածքի պատճառով «Ռեալ» - «Ինտեր» հանդիպումը բաց է թողնելու «ներաձուրիների» ռմբարկու Ռոմելու Լուկակուն:
Խաղը կայանալու է նոյեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am