Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույսեր չի կապում թիմի պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի և հարձակվող Մարիանո Դիասի հետ, հաղորդում է AS-ը։
29-ամյա Մարիանոն «սերուցքայինների» ակադեմիայում է հայտնվել 2011 թվականին։ Մադրիդյան ակումբի առաջին թիմում նա մասնակցել է 73 խաղի, խփել 12 գոլ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում։
26-ամյա Օդրիոսոլան Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ 43 խաղում Ալվարոն խփել է 3 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։