Մարտի 20-ին՝ Լա լիգայի հերթական տուրում, «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Բարսելոնայի» հետ։
Այդ կապակցությամբ, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին և հարձակվող Ֆերան Տորեսն առաջին մեկնաբանությունն են տվել։
Չավի. «Ռեալին» «Սանտիագո Բերնաբեուում» հաղթելը ծայրահեղ դժվար է։ Չենք կարող չափից դուրս լավատես լինել, քանի որ Պրիմերայի այս մրցաշրջանում նրանք ընդամենը 2 խաղ են պարտվել, այլ ոչ թե 3-4»։