Cope. Չնայած «Ռեալում» դեռ սպասում են Վինիսիուս Ժունիորի բուժզննման արդյունքներին, ամենայն հավանականությամբ, բրազիլացին մեկ ամիս կբացակայի:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի կազմում վնասել է ազդրն ու փոխարինվել Կոլումբիայի դեմ խաղի 27-րդ րոպեին:
Ավելի վաղ տեղելացրել էինք, որ Ֆրանսիայի հավաքականի մարզմանն էլ վնասվածք էր ստացել Էդուարդո Կամավինգան, որը բախվել էր Դեմբելեի հետ և շարքից դուրս մնացել առնվազն մինչև տարվա վերջ: