«Ռեալ Սոսիեդադը» մտադիր է վարձակալել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերին, հաղորդում է լրագրող Էկրեմ Կոնուրն X–ում։
Մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալ Սոսիեդադը» կդիմի մադրիդյան ակումբին՝ թուրք ֆուտբոլիստին վարձակալելու առաջարկով։
Հիշեցնենք, որ 19–ամյա Գյուլերը այս ամառ է «Ֆեներբախչեից» «Ռեալ» տեղափոխվել՝ 20 միլիոն եվրոյի դիմաց։