Լուրեր

«Միլանը» մտադիր է գնել Բրահիմ Դիասի տրանսֆերը
07.11.2020
1736 0

«Միլանը» ցանկանում է թիմում պահել «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասին։

«Ռոսոներիներն» ամռանը չեն կարողացել մադրիդցիների հետ համաձայնության հասնել պայմանագրում տրանսֆերը գնելու կետ ներառելու շուրջ, սակայն մտադիր է կրկին զբաղվել այդ հարցով, հաղորդում է Calciomercato.it-ը։

Միևնույն ժամանակ, AS-ը հաղորդում է, որ Զիդանը գոհ է նրա խաղից ու ապագայում հույսեր է կապում իսպանացու հետ։

«Միլանի» կազմում անցկացրած 3 խաղում Բրահիմը 3 գոլի հեղինակ է դարձել։


Ամենակարդացված