ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել։ Առաջիկա օրերս ֆուտբոլիստը բուժզննում կանցնի՝ որից հետո պարզ կդառնա, թե արդյոք ֆրանսիացին պատրաստ է ՉԼ-ում «Ռեալի» դեմ կայանալիք պատասխան խաղին։
Մբապեն վնասվածքը ստացել է մարզման ժամանակ՝ երկուշաբթի՝ թիմակցի հետ բախման արդյունքում։
Առաջին խաղում Մբապեն ավելացված ժամանակում դարձավ հաղթական գոլի հեղինակ։«Ռեալի» ու ՊՍԺ-ի միջև հանդիպումը կկայանա մարտի 9-ին։