Լուրեր

Էդեգորը չի զղջում «Արսենալ» տեղափոխվելու համար
06.03.2022
1680 0

Նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը գոհ է «Ռեալից» «Արսենալ» տեղափոխվելու համար։

«Ես զգում եմ, որ ավելի կարևոր ֆուտբոլիստ եմ դարձել թիմի համար։ Ես գտել եմ իմ դիրքն ու սկսել արդյունավետ համագործակցել թիմակիցներիս հետ։ Ես գնալով ավելի ու ավելի լավ եմ խաղում։

Ես զգում եմ, որ լավ թիմում եմ հայտնվել։ Այստեղ ես հանգստություն եմ գտել և ստաբիլություն։ Ինձ պետք չէ անհանգստանալ, թե որտեղ կհայտնվեմ հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հիմա ես այստեղ եմ ու ինձ լավ եմ զգում»,- ասել է կիսապաշտպանը՝ TV2-ին տված հարցազրույցի ժամանակ։