Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է «Արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։
«Ինձ դուր չի գալիս, որ Վինիսիուսը ռասիզմի հիմքով հարձակումների է ենթարկվում։ Անգամ կարիք չկա կատակել այդ թեմայով։
Վինիսիուսի պահվա՞ծքը, սա ֆուտբոլ է։ Նա կարող է ձեզ դուր գալ կամ ոչ, սակայն յուրաքանչյուրը իր բնավորությունն ունի և մենք պարտավոր ենք նրանք ընդունել այնպիսին, ինչպիսին կա»,– Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Cadena SER–ը։