Կիլիան Մբապեին տեղյակ են պահել, որ նա երբեք չի կարողանա իրականացնել իր մանկության երազանքը՝ խաղալ Մադրիդի «Ռեալի» կազմում, եթե հրաժարվի նրանց հետ ոչ պաշտոնական համաձայնության հասնել՝ հաղորդում է Times Sport-ը։
Միևնույն ժամանակ, ՊՍԺ-ն փորձում է Մբապեին համոզել կարճաժամկետ պայմանագիր կնքել, որի ֆինանսական պայմանները գերազանցում են «Ռեալին», սակայն ֆրանսիացին շատ զգուշավոր է այս հարցում։
Փարիզցիները հույս ունեն Մբապեին ամենաքիչը մեկ տարով պահել թիմում, քանի որ ցանկանում են, որ նա, Նեյմարն ու Լիոնել Մեսին ԱԱ-2022-ի ժամանակ լինեն թիմի ֆուտբոլիստ։
Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ։ «Ռեալը» ցանկանում է նրա տրանսֆերային իրավունքները ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։