ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին համակերպվել է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն այս ամառ դառնալու է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ՝ հաղորդում է Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա Մբապեն ամռանն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հենց Մբապեն «սերուցքայինների» առաջին գոլի հեղինակը դարձավ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում դարձել է 22 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 160 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։