Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն չի հեռանա ներկայիս ակումբից այնքան ժամանակ, մինչև Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չլքի պաշտոնը, հաղորդում է Mundo Deportivօ–ն։
Այն բանից հետո, երբ Անչելոտին թողնի մադրիդյան ակումբի ղեկը, նրա տեղն անմիջապես կզբաղեցնի Ալոնսոն։
Հիշեցնենք, որ Անչելոտիի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը, Ալոնսոյինը՝ նույնպես։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան» և «Լիվերպուլը»։