Զինեդին Զիդանը կարող էր արդեն գլխավորած լինել ՊՍԺ-ն, եթե փարիզյան ակումբին ՉԼ-ի 1/8 եզրափակիչում որպես մրցակից բաժին հասած չլիներ Մադրիդի «Ռեալը»։
Téléfoot-ի լրագրող Ժյուլյեն Մայնարի հաղորդմամբ՝ հենց այս հանգամանքն է ՊՍԺ-ին ստիպել դեռ սպասել։
Հաղորդվում է, որ եթե փարիզյան ակումբը «Ռեալից» դուրս մնա խաղարկությունում, ապա Զիդանն անմիջապես կնշանակվի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ։
ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մշտապես քննադատությունների է ենթարկվում, որն ավելի է սաստկացել Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «Նիսից» դուրս մնալուց հետո (0-0, 5-6` 11-մետրանոցներով):