ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի հարազատ եղբայրը՝ Էթանը, որը նույնպես հանդես է գալիս փարիզյան ակումբում, չի տեղափոխվի «Ռեալ», հաղորդում է RMC–ն։
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ՊՍԺ–ն սառեցրել է նոր պայմանագրի բանակցությունները 17–ամյա ֆուտբոլիստի հետ այն բանից հետո, երբ Կիլիանը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ։
Հայտնի է նաև, որ Էթանը կարիերան Գերմանիայում և Իտալիայում շարունակելու տարբերակներ է դիտարկում։
Ընթացիկ մրցաշրջանում Էթան Մբապեն մասնակցել է 28 հանդիպման, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։