Մադրիդի «Ռեալի» գլխավոր սկաուտ Ջունի Խալաֆաթը մեկնել է Մոնակո՝ Օրելյեն Տչուամենիի հետ բանակցություններ վարելու համար՝ հաղորդում է Մարիո Կորտեգանան։
Marca-ի հաղորդմամբ՝ ամռանը ֆրանսիացու համար «սերուցքայինները» մոտ 60 մլն եվրո կվճարեն։ «Ռեալն» անցյալում արդեն դիտարկել է 22-ամյա ֆուտբոլիստին թիմ հրավիրելու տարբերակը։
Տչուամենին կենտրոնական կիսապաշտպան է, որը կարող է երկար ժամանակ Կազեմիրոյին փոխարինել «Ռեալում»։
Այս մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում անցկացրած 31 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել։